Արցախի խորհրդարանի նախագահի նախկին մամուլի քարտուղար Անուշ Գավալյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Հայերը չեն կռվում հերոսների պես, այդ հերոսներն են կռվում հայերի նման», պատերազմի ժամանակ Չերչիլի բառերը փոխելով արդարացիորեն նկատել էր մի հույն օգտատեր։
44-օրյա պատերազմը մեզանից վերցրեց ամեն ինչ, բացի մեր հավատն առ հայ զինվոր։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև հայ զինվորը մեր եղբայրն է, հայրը, պապը, ամուսինը, սիրելին, ընկերը… Ով էլ ինչ ասելու լինի կամ խոստանա՝ մի բան հստակ է. նրանցից լավ մեզ ոչ ոք չի պաշտպանելու ու մեզանից լավ ոչ մեկ մեր Հայրենիքին տեր չի կանգնելու։
Հայկական պետականությունը կլինի այնքան ժամանակ, ինչքան հզոր լինի Հայոց բանակը։
Շնորհակալություն բոլոր ժամանակների հայ զինվորին։
