2020 թվականի ընթացքում Սևանա լիճ ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625.109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից հիմնված «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքում առկա ձկան քանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205.946 կգ։
Տարվա ընթացքում իրականացվել է 99.227 կգ տարբեր չափի գեղարքունի իշխանի մանրաձկան համալրում, իսկ ձկների անկումը կազմել է 20.001 կգ։
Ցանցավանդակային տնտեսությունում ձկների քաշաճը կազմել է շուրջ 99.088 կգ, իսկ ձկներին տրվել է շուրջ 192.311 կգ կեր։
2020 թվականի ընթացքում Սևանա լճում և դրա ավազանին պատկանող Սևանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետեր ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625 109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ (1.64 – 112 գրամ), որից 592 433 կազմել է Գեղարքունին, իսկ 32 676 Ամառային իշխանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: