Foto

Սյունիքի մարզում զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից երկու փրկարար է վիրավորվել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։

Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքեր կատարելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։

Պայթյունի հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ փրկարարներ վնասվածքներ են ստացել։

Այս պահին նրանք տեղափոխվում են հիվանդանոց։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության փ/ծ կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:

Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց: