«Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն նշել է այն ֆուտբոլիստի անունը, ով կատալոնական ակումբում կարող է փոխարինել Լիոնել Մեսիին:
«Կարծում եմ` Անսու Ֆաթին այն մարդն է, ով նայում է ապագային: Այժմ նա անհավանական բաներ է անում դաշտում, ուստի կարծում եմ, որ ակումբը իսկապես պետք է հոգ տանի նրա մասին: Հուսով եմ, որ նա կփոխարինի Մեսիին»,- Էտո’Օ-ի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Անսու Ֆաթին «Բարսելոնայի» սան է, թիմի հիմնական կազմում հանդես է գալիս 2019 թվականից: «Բարսայի» կազմում նորամուտը նշել է օգոստոսի 25-ին՝ «Բետիսի» դեմ խաղում՝ դառնալով 78 տարվա ընթացքում կատալոնական ակումբի ամենաերիտասարդ դեբյուտանտը: