Տեղեկատվությունների համաձայն, այս շաբաթ՝ դեկտեմբերի 25-ին, նախատեսվում է Ստեփանակերտի օդանավակայանի բացումը: Այս մասին ասվում է խաղաղապահների տելեգրամի ալիքում։
Նշվում է, որ օդանավակայանի շրջակայքն ամբողջությամբ մաքրվել է ականներից, իսկ ինժեներա-տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն ամբողջությամբ պատրաստ է բնականոն աշխատանքի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնների սպասարկման համար։