Foto

Պուտինը խոսել է տարածաշրջանի վրա Ղարաբաղի հակամարտության ազդեցության մասին

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Տեղի ունեցած բախումները, ցավոք, հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել են առանց այդ էլ բարդ իրավիճակը Անդրկովկասում ընդհանուր առմամբ և մեծացրել ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը»,- ասել է Պուտինը՝ խոսելով ԱՊՀ գագաթնաժողովում: