Foto

Հարութ Փամբուկչյանն ու սիրելին համատեղ լուսանկարներ են հրապարակել

Երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը երեկ՝ հուլիսի 1-ին նշում էր ծննդյան տարեդարձը: Այդ առիթով երգչի սիրելին՝ Ռուբինան Ինստագրամում Հարութ Փամբուկչյանի հետ լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը:

«Շնորհավոր տարեդարձդ, իմ սեր»,- լուսանկարներին կից գրել է Ռուբինան:

Նշենք, որ վերջին շրջանում զույգը միասին է ներկայանում հանրային միջոցառումների ժամանակ:

Երգչի ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ հուլիսի 5-ին Չիկագոյում տեղի կունենա Հարութ Փամբուկչյանի և նրա խմբի համերգը: