Foto

Արցախում մարդատար մեքենան բախվել է ռուս խաղաղապահների բեռնատարին. կա 2 զոհ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ: Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային: ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: ԱԻ փրկարարներ ծառայողները նրանց մարմինները հանել են ավտոմեքենայից և տեղափոխել: Վերջիններիս ինքնությունը պարզվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: