Ռուս խաղաղապահները հույս ունեն, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում նրանց մասնակցությամբ կավարտվի Լեռնային Ղարաբաղի հանրապետության երկու հիվանդանոցների վերականգնումը, РИА Новости-ին հայտնել է ՌԴ խաղաղապահ գործողությունների ղեկավարման կենտրոնի բժշկական աջակցության կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը:
«Երկու շաբաթվա ընթացքում կվերակառուցվի Մարտունու շրջանի հիվանդանոցը, այնտեղ տուժել են հիմնականում ապակիները՝ բեկորներից: Վերանորոգումը նոր է սկսվել Մարտակերտի հիվանդանոցում: Այնտեղ ապակիններն ավելի շատ են տուժել, հիվանդանոցի շենքը չի վնասվել», - ասել է Դեմիդովիչը:
Ինչպես հայտարարել է խաղաղապահը, Ղարաբաղի հիվանդանոցների վերականգնման համար անհրաժեշտ նյութերի և այլ միջոցների առաքման հետ կապված խնդիրներ չկան: