Foto

Ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Ավելի քան 850 մարդ է կիրակի վերադարձել Ստեփանակերտ. ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ընդհանուր առմամբ, ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել ԼեռնայինՂարաբաղ: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:
 
«Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 859 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկային ծառայության և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ», - հայտնել են ռազմական գերատեսչությունից:
 
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալով՝ ավելի քան 34 հազար փախստական արդեն հասել է Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր: