Նիկոլ Փաշինյանին,
բացի իր նեղ թիմից, բոլորը մեղադրում են ապիկարության, անգործության, նույնիսկ պետական
դավաճանության մեջ: Բայց արի ու տես, որ Փաշինյանը ծուղակում հայտնված գիշատիչի պես
դեռ «ատամ է գցում», փորձում է ոչ միայն իրեն, այլև ողջ ազգոն հավատացնել իր ստերի
մեջ ու գնալով ավելի է խճճվում այդ ստի լաբիրինթոսում: Այնպիսի իրավիճակ է, որ Նիկոլ
Փաշինյանի կառավարումը կարող է բավական երկարել, եթե ինքը չվատթարացնի իր վիճակը: Նույնիսկ
արատաքին գործընկերներն են հուշում, որ պետք է ոչ թե ջղաձիգ շարժումներ անել, այլ գործի
անցնել, ինչ-որ բան անել այս երկրի ու ժողովրդի համար, բայց նա համառորենիր էշն է քշում
ու մեղադրանքներ ցփնում շուրջը: Նրա յուրաքանչյուր ելույթը, խոսքը և սուտը ավելի է
խորացնում այն փոսը, որ սեփական լեզվով փորում է իր համար: Ճիշտ նկատեց Ռոբերտ Քոչարյանը,
որ ստախոս պետությունը փորձանք է երկրի ու ժողովրդի գլխին:
Նիկոլ Փաշինյանի
քարոզչական հնարքը, թե մեղավորություն կա, բայց այդ մեղավորություն իրենը չէ, նոր որակում
է ստանում՝ իբր բոլորի փոխարեն այդ մեղքն իր վրա է վերձրել, դրա համար էլ որոշ մարդիկ
առիթավորվել են: Այսօրվա «լայվը» դրա չստացված փորձն էր, որ կրկին համեմվում է ստով
ու մանիպուլյացիաներով: Ասում է, թե իր կառավարման տարիներին փորձել է Հայաստանը դուրս
բերել հայ-ադրբեջանական տարածքային վեճի և Հայաստանին օկուպանտ ներկայացնելու «կախարդական
շրջանակից»: Ինչպե՞ս է դա արել՝ անվտանգային և մոնիթորինգի համակարգերի տեղադրման պայմանավորվածությունը
«լիֆտի տակ» գվելո՞վ, թե ամեն ինչ արել է, որ վերահաս պատերազմում Ադրբեջանը զրկվի
միջազգային աջակցությունից կամ մեղադրվի խաղաղ կարգավորման երրորդ հիմնարար սկզբունքը՝
ուժի կիրառումը խախտելու համար:
Նիկոլը 1995 թվականի Լիսաբոնի ժամանակ չէր հասկանո՞ւմ դա, որ մինչև
վերջերս Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաակտիվ թիմակիցն էր ու նրա հաղթանակի համար գնաց մարտի
1-ի արյունահեղությանը: Բողոքում է Մադրիդյան սկզբունքների և Կազանյան փաստաթղթի դեմ,
բայց ամեն անգամ թմբկահարում է, որ ինքն էլ պատրաստ էր հողերը տալ, բայց վախենում էր
դավաճան հռչակվելուց: Ի՞նչ է, հիմա իրեն ազգային հերո՞ս են կոչում, հիմա ավելի թեթև՞ է տանում դավաճանի խարանը, որ գրված է հազարավոր զոհերի արյամբ, թե՞ Շուշին հանձնողի
պիտակը լվանում է այդ արյունը Փաշինյանի ձեռքերից
Ժաղովրդին կարելի
է խաբել մեկ անգամ, կարելի է հիմարացնել կարճ ժամանակով, բայց հավերժ ստել հնարավոր
չէ, ստով իշխանություն պահել հնարավոր չէ: Ստում են նրան, ում չեն վստահում, ում ատում
են: ժողովրդին այդքան ատել և այդ ժողովրդի համար լավ բան անել հնարավոր չէ: