Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Մեսրոպյանը պարզաբանում է տարածել սոցիալական աջակցության ծրագրում Բերձոր համայնքի բացակայության վերաբերյալ․
«Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։
Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի, այնպես մնացած բոլոր համայքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որն առաջիկա օրերին կներկայացվի հաստատման»։