ՀԱՊԿ-ը կփոխի իր հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման ծրագիրը՝ հաշվի առնելով ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Մենք մանրամասն քննարկեցինք կազմակերպության սահմաններին ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև հավաքական անվտանգությանը ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ հակազդելու առաջարկները: Մենք որոշեցինք վերամշակել արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման ծրագրի փաստաթղթերը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները»,- ասել է նա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո:
Շոյգուն նշել է, որ գործընկերների հետ միասին որոշել են առաջիկա ժամանակահատվածում, երբ Տաջիկստանը կնախագահելի ՀԱՊԿ-ում, ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությունները, և նախատեսում են ռազմական համագործակցության զարգացում 5-ամյա ժամկետով:
«ՀԱՊԿ զորքերի ստորաբաժանումների օգտագործման նյութատեխնիկական, տեխնիկական և բժշկական աջակցության ինտեգրված համակարգի ստեղծման աշխատանքների շրջանակներում հաստատվել է այդ խնդիրները կարգավորող միջպետական համաձայնագրի նախագիծը»,- հավելել է ՌԴ նախարարը: