Foto

Սոցիալական «ղազագրի» ֆենոմենը

Երկիրը պատերազմի հասցրած, Արցախը թուրքի առաջ կապիտուլացրած Նիկոլ Փաշինյանը դեռ ինչ-որ սոցիալական հենարան ունի: Ո՞րն է դրա ֆենոմենը: Ի՞նչն է որոշ մարդկանց դեռ ստիպում սատարել Փաշինյանին ու իր թիմին: Պատասխանը եկեք փնտրենք մեր կողքին:

Վերջերս Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ պատգամավորներին մեղադրում էր «ղազագիր» ստորագրելու մեջ, բայց պարզից էլ պարզ է, որ տասնամյակներ շարունակ կիրառվող այդ արատավոր համակարգը միակ միջոցն է եղել «հավատարիմների» թիմ պահելու ամենավստահելի միջոցը և ինքը Նիկոլը դրանից չօգտվել չէր կարող: Եթե դա իր պատգամավորների ու նախարարների, արևմտյան բազմաթիվ գրանտակեր, ազգադավ կազմակերպությունների էմիսարների մասով կարող էր լինել գրավոր փաստով, ապա հասարակության դեպքում դա բոլորովին այլ մեխանիզմ է ունեցել: Դեռևս «թավշյա» օրերին որոշ մարդիկ ակամա ստորագրում էին այդ ղազագրերն իրենց գործողություններով՝ պատգամավորներին ու նախարարներին սպառնական հեռախոսազանգերով, նրանց տների մոտ դագաղներ դնելով և այլն: Հետո, երբ արդեն «քայլողները» իշխանության էին, իսկ երկրում մոլեգնում էր սև-սպիտակ վենդետան, մարդիկ կային, որ մատնություններ էին կատարում իրենց հարևանի, մտերիմի, ղեկավարի, հրամանատարի վերաբերյալ: Այսինքն Նիկոլի քաղաքացիական պայմանագիրը վերափոխվեց սոցիալական ղազագրի: Դրանք այս իշխանությունների սոցիալական «ոսկե» ֆոնդն են, որ թեև նախկինների «թալանից» ոչ մի լումա չստացավ, բայց իրավունք ստացավ շարունակել պաշտոնավարումը, չմուծել ՃՈ տուգանքները, որոշակի հմտությունների առկայության դեպքում ընդգրկվեց ֆեյքերի ֆաբրիկաներում և այլն: Չեմ պատկերացնում, թե ի՞նչ աստիճանի տգետ ու անզգամ պետք է լինել, դավաճանությունը չտեսնելու, զոհված հարազատի շիրիմը մոռանալու ու Նիկոլին պաշտպանելու համար: Բայց դա ոչ թե գիտակցական մակարդակում է արվում, այլ ենթագիտակցական, ինքնապաշտպանական բնազդների հիման վրա: Այդ մատնիչներն ու պատեհապաշտները լավ գիտեն, որ վաղը, երբ այլևս իրենց կուռքը իշանության չլինի, իրենց բոլոր մեղքերի համար պատասխան են տալու, իրենց լափածի համար բազմապատիկ են վճարելու: Դրա համար էլ հիմա ատամներով պահում են ոչ թե Նիկոլի իշխանությունը, այլ իրենց մաշկը, որովհետև, Նիկոլի առաջ ղազագիր ստորագրելով, այրել են իրենց շրջապատի հետ բոլոր կամուրջները: Այս օրերին այդ խաժամուժին ավելացավ նաև «սելֆիդայիների» բանակը, ում առաջիկայում բանտախուցն էր սպասում:

Ինքնախաբեություն է, թե դեռ «մոլորվածներ» կան, իսկ ով շարունակում է մնալ այս իշխանության ու վարչապետի կողքին, այս կամ այն կերպ Նիկոլի մոտ ղազագիր է ստորագրել և անցել անդառնալիության սահմանը: