Foto

Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է

Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է, իրազեկում են բնակավայի ֆեյսբուքյան էջում։

«Խնդրում ենք մինչև խնդրի ամբողջական կարգավորումը չօգտագործել ջուրը խմելու, սննդի պատրաստման և կենցաղային նպատակներով։

Խնդրում ենք խստորեն պահպանել նշված պահանջը և հետևել հետագա պաշտոնական իրազեկումներին»,– ասված է հաղորդագրության մեջ։