«Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է։ 24News-ը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ սահմանվել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։
Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։ Ավանեսյանը նախ երկու ամսով կալանավորվեց, ապա այն փոփոխվեց և վերջինից նկատմամբ ընտրվել էր տնային կալանքը, որպես խափանման միջոց։









