Foto

Հայտնի է «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ժյուրիի կազմը

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայներն այս տարի առանձնացվել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքներից՝ դրանով ավելի մեծ դեր տալով հանդիսատեսի կարծիքին։

Հայաստանի ազգային ժյուրիի կազմում են՝ երգիչներ Հայկոն, Էրիկը, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, DJ Dale-ը (Վարդան Բաբայան) և հագուստի մոդելավորող Արևիկ Սիմոնյանը։

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ 7-րդ համարի ներքո:  «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»: