Արցախի Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը:
Գյանջայում.
- ՊՆ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա,
- ԶՈՒ Գլխավոր շտաբի մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայր,
- Ներքին զորքերի առանձնահատուկ նշանակության բրիգադ,
- ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
- ԶՈՒ Գլխավոր շտաբի ռադիոտեխնիկական գումարտակ,
- ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
- Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:
Բարդայում.
- 1-ին բանակային կորպուսի շտաբ,
- Վերանորոգման գումարտակ,
- Կապի առանձին գումարտակ,
- Զենիթահրթիռային դիվիզիոն,
- Տանկային բրիգադ
- Հակատանկային դիվիզիոն: