Foto

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ևս մեկնում է Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ևս մեկնում է Մոսկվա։ Այս մասին հայտնում է РИА новости-ն։ 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ կարճաժամկետ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ ՄՆացականյանը։

Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։