Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, որի ընթացքում մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գործողությունները տարբեր հատվածներում։ Այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների արդյունքում կրել է որոշակի կորուստներ, մասնավորապես 130 մահացած զինծառայող, բացի դրանից մոտ 200 վիրավոր։ Հայկական զինված ուժերի կողմից խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրետանային համակարգ, որը հայտնի է «ՏՕՍ» անվամբ, 11 ԱԹՍ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են։
Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորեց չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները։ Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ դրանց տարածումն այսօր բավականին մեծ տեմպ ուներ։