«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը»։ Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»։
Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել է, թե որ և ինչ չափերի դրոշներ կարելի է բերել դալիճ։
Օրինակ՝ առանց փայտե ձողի դրոշները կարող են լինել առավելագույնը 120 x 80սմ, իսկ փայտե ձողով դրոշները՝ 60 x 40սմ-ից ոչ ավելի, որպեսզի դրանք ավելորդ խնդիրներ չառաջացնեն օպերատորների համար։
Հայտարարության մեջ նշված են նաև արգելված դրոշները, որոնց ցանկում է Արցախի Հանրապետության դրոշը։
Նշենք, որ թույլատրվում է ծածանել մասնակից, ԵՄ-ի անդամ (թեկուզ մրցույթին չմասնակցող) երկրների, ԵՄ-ի, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածանի դրոշը։
Տեղական, տարածաշրջանային կամ մարզային դրոշները, կամ դրոշներ, որոնք քաղաքական, կրոնական կամ առևտրային «մեսիջներ» ունեն, վիրավորական գրառումներով են, արգելված են։
Աղբյուրը՝ «Artsakhpress.am»