« Մինչ ելույթիս անցնելն ուզում եմ պատասխանեմ մեր գործընկերների հարցին , որ ժամանակն է հանրաքվե անցկացնենք՝ Արցախը միացնենք Հայաստանին, ես ուզում եմ ասեմ, որ այս պատերազմը հենց այդ հանրաքվեն է և հանրաքվե անցկացնել պետք չէ »,- այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Վերջինս նշեց, որ այսօրվա ռմբակոծությունը չի եղել միայն դիրքերում, այլ եղել է խաղաղ բնակչության վրա, այսինքն Սա այն ձեռագիրն է, որ Ադրբեջանն արեց 90-ական թվականներին, երբ ուզում էին տեղահան անեին արցախի ազգաբնակչությանը իր բնօրրանից։
« Այսօր նույն ձեռագրով Ադրբեջանն ուզում է Արցախն ազատի արցախցիներից, ոչ, դա չի ստացվի։ Դիում եմ Ադրբեջանի ազգաբնակչությանը և ղեկավարությանը, որ երբեք պարտության հանկարծ չսպասեք։ Սա մեր վերջին կռիվն է , որ փառքով ենք տանելու։ Մեր ու մանուկ կանգնելու ենք ու հաղթենք։ Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք՝ սա լուրջ պատերազմ է , որ մենք պետք է դիմակայենք ու հաղթենք։ Ադրբեջանցին լավ գիտի, որ համախմբված հայը երբեք չի պարտվել»,- ասաց Միքայելյանը։