ԱԺ-ում ընթանում է կառավարության հետ հարցպատասխանը և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հետաքրքրվելով, թե ի՞նչ իրավիճակ է սահմաին, քանի այսօր տեղեկացանք , որ պայմանագրային զինծառայող է զոհվել Ադրբեջանի կողմից հերթական սադրանիք արդյունքում։ Նախարարն մինչ հարցին պատասխանելը խնդրեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածի հիշատակը։
«Ադրբեջանն օգտագործում է տարբեր տրամաչափերի զենք։ Այս իրավիճակն արդեն երկու շաբաթ է, բայց մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել։ Երեկ ադրբեջանցիներն ունենալով վիրավոր ահազանգել են համանախագահներին, մենք ևս մի քանի անգամ զգուշացրել ենք , որ առկա չեն այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ։ Այսօր ցավոք ունենք զոհ , համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է իր մտահոգությունը՝ բարձրացնելով զգոնությունը, ինչը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվում»։
Արձագանքելով Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ հասկանում է թեմայի կարևորության և հանրային արտահայտվելու որոշակի սահմանափակումների մասին , բայց այնուամենայնիվ ցանկացավ տեղեկանալ արդյո՞ք ԱԳՆ-ների հանդիպումից առաջ նկատվում է լարվածություն սահմանին, թե՞ ոչ, որին ի պատասխան Տոնոյանն ասաց․«Հուլիսյան գործողությունների դադարից հետո, տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումը գրեթե կրկնակի ավելացել են։ Հույս ունենք, որ ԶՈՒ համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին։ Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են։