Foto

Դ. Տոնոյանն ու Ա. Հարությունյանը քննարկել են բանակաշինությանն ու ոլորտին առնչվող այլ հարցեր

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
«Այսօր ընդունել եմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի մասնակցությամբ քննարկվել ենք բանակաշինության և մեր անվտանգային միասնական համակարգին առնչվող մի շարք հարցեր»,- «Ֆեյսբուք»- ում գրել է ԱՀ նախագահը: