Foto

Արայիկ Հարությունյանն առաջարկել է ԼՂՀ Գերագույն խորհրդի 1-ին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի հերոսի կոչում շնորհել

Արցախ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը:

«Պետական և քաղաքական գործիչ Արթուր Մկրտչյանի՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության և թողած ավանդի մասին առիթ եմ ունեցել խոսելու ապրիլի 14-ին ՝ քվեարկության գնալուց առաջ: Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»,- գրել է նա: