Foto

Արցախի նախագահն ընդունել է Օնիկ Գասպարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը ու պաշտպանության ոլորտում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: