Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության օգտին լրտեսություն անելու և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժի մասին ԱՄՆ-ին տեղեկություններ փոխանցելու համար մեղադրվող անձին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով իրանական Tasnim գործակալությանը:
Մահմուդ Մուսավի Մաջդը, որին մեղադրում էին նաև իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության օգտին աշխատելու համար, մահապատժի է ենթարկվել հուլիսի 20-ի առավոտյան: Մեղադրյալի դեմ գործը սկսվել էր դեռևս մինչև Սոլեյմանիի սպանությունը և կապ չունի ԱՄՆ-ի` իրանցի բարձրաստիճան զինվորականի դեմ իրականացրած գործողության հետ: