Foto

Ճապոնիան կմշակի անօդաչու թռչող սարքերով ափամերձ պաշտպանության համակարգ

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ստեղծել «բազմաշերտ» ափամերձ պաշտպանության համակարգ: Այս մասին խորհրդարանի վերին պալատի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին:

«Անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ստեղծել «վահան»՝ ափամերձ պաշտպանության բազմաշերտ համակարգ»,- ասել է նախարարը։

Նախարարությունն այս ոլորտը դիտարկում է որպես պաշտպանական տեխնիկայի բազայի ամրապնդման մի մաս։