Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին սահմանային հարձակումների լույսի ներքո ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատը կքննարկի Ադրբեջանին ամերիկյան պաշտպանական հատկացումների դադարեցումը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա առաջիկա երկուշաբթի` հուլիսի 20-ին:
«Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, ուստի այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն կտան զսպել Ալիևի ագրեսիան»,-նշել է Համբարյանը: