Foto

Պեկինը զգուշացնում է անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման մասին

Չինաստանն իր քաղաքացիներին զգուշացրել է Ղազախստանում նոր, անհայտ տեսակի թոքաբորբի համաճարակի հնարավոր բռնկման մասին, հաղորդվում է դեսպանատան կայքում:

Դեսպանատունը հղում է կատարում ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններին և պնդում, որ հունիսի կեսերից Ղազախստանի 3 շրջաններում անհայտ տեսակի թոքաբոբով հիվանդացության թիվը կտրուկ աճել է:

Ընդ որում՝ նույն աղբյուրը պնդում է, թե մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան կորոնավիրուսի դեպքում: Դեսպանատան ներկայացուցիչները պնդում են, թե այժմ 500 վարակակիր կա, 30-ի վիճակը ծայրահեղ ծանր է:  Պեկինը կոչ է արել իր քաղաքացիների ձեռնարկել բոլոր քայլերը պաշտպանվելու համար և խուսափել մարդաշատ վայրերից:

Նշենք, որ հուլիսի 5-ից Ղազախստանում երկշաբաթյա կարանտին է սահմանված: Դադարեցված են ավտոբուսային հաղորդակցությունները, միջոցառումները, փակ շուկաների, գեղեցկության սրահների, կինոթատրոնների գործունեությունը:

Երկրում կա կորոնավիրուսի 55 000 վարակակիր: ՌԴ-ից բժիշկների խումբ է ուղևորվել Նուր-Սուլթան՝ օգնելու գործընկերներին կորոնավիրուսի  դեմ պայքարում: