Foto

Պայթյուն Թուրքիայի հրավառելիքի գործարանում․ կան զոհեր ու տուժածներ

Թուրքիայի Սաքարյա նահանգում գտնվող հրավառելիքի գործարանում պայթյուն է որոտացել, զոհվել է 4 մարդ։ Հաղորդվում է 114 տուժածի մասին։

Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Sozcu-ն։ 114 տուժածներից 92-ը դուրս են գրվել, ևս 22-ը մնում են հիվանդանոցներում։ Ընդհանուր առմամբ շենքում գտնվել է 186 մարդ։

Տեղի ունեցածից այլ մանրամասներ հայտնի չեն։