Foto

Իբրահիմովիչը կտեղափոխվի շվեդական ակումբ

Բրիտանական Sky Sports-ի տեղեկությամբ` «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կտեղափոխվի շվեդական «Համարբյու»:

Աղբյուրի հաղորդմամբ` «Միլանն» ու հարձակվողը չեն երկարաձգի պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև օգոստոսի 31-ը:

Մինչ այդ նշվում էր, որ մեծ հավանականությամբ Իբրահիմովիչը չի մնա «Միլանում», քանի որ որոշակի խնդիրներ կան:

Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքված են այլ իտալական ակումբներ, այդ թվում նաև «Ռոման»: Իսկ ինքը՝ Զլատանը, մի քանի անգամ  հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել հայրենիքում:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը  համարվում է «Համարբյուի» համասեփականատեր: Պանդեմիայի շրջանում նա  մարզվել է հենա այդ ակումբի կազմում: