Երգչուհի Բեյոնսե Նոուլզը, անցած շաբաթ լույս տեսած իր նոր «Lemonade» ալբոմում «երգում» է ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի դավաճանությունների մասին: Իր երգերից մեկում նա հիշատակում է ոմն «գեղեցիկ մազերով Բեքիի», որին երգչուհու երկրպագուները կասկածում են Ջեյ Զիի սիրուհին լինելու մեջ: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:
Սակայն դրանից ընդամնեը մի քանի օր անց Բեյոնսեն 180 աստիճանով փոխել է վերաբերմունքը ամուսնու հանդեպ և չորեքշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, Մայամիում տեղի ունեցած երեկոյի ընթցքում երգչուհին ի ցույց է դրել ամուսնու հանդեպ իր ողջ նվիրվածությունը: Աստղն իր «Formation World Tour» համերգը եզրափակել է «Halo» երգով, որը նվիրել է ամուսնուն և ելույթից առաջ ասել՝ «Ես քեզ շատ եմ սիրում»:
Vesti.am