Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում հունիսի վերջին կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով Գերմանիայի կառավարության տարածած հայտարարությանը։
«Այսօրվա դրությամբ՝ հաշվի առնելով պանդեմիայի հետ կապված իրավիճակը, նա չի կարող համաձայնել Վաշինգտոն այցին սեփական մասնակցության»,-պարբերականը մեջբերում է Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտի հայտարարությունը։ Նա ընդգծել է, որ Մերկելը կշարունակի հետևել աշխարհում COVID-19-ով պայմանավորված իրադրության զարգացմանը։