Հնարավոր է կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման անցում լինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հարցին։
«Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք որ շանս ունեն փրկվելու և հակառակը։ Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերը դրան գնան, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, նոր մահճակալներ ենք ներառում և այլն։
Աղբյուր՝ Iravaban.net