Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ավիաշքերթ է անցկացվելու Ռուսաստանի տասնյակ քաղաքներում։ Ամենամեծ տոնական ավիաշոուն անցկացվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անմար կրակի մոտ ծաղիկ է խոնարհել զոհերի հիշատակին, շնորհավորական ուղերձով հանդես եկել: