Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 566-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում վարակվածներիից 184-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, վարակման հետևանքով մահացել է 6 մարդ: