Foto

Վիրուսի պիկ կարող է լինել ցանկացած պահի․Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակվածների թվում կան հղիներ, քիչ թվով երեխաներ։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կան իհարկե տարեցներ, որոնք ռիսկային խմբում են: Պացիենտների մոտ 80 տոկոսը գրեթե անսիմպտոմ է, այսինքն՝ շատ թեթև ջերմություն ունի»,- նշեց Թորոսյանը:

Ըստ նրա՝ կա վարակի տարածում, որը ոչ ոք չի կարող հերքել և նոր օջախներ, հատկապես՝ բերովի, ինչպես նաև՝ նախկինում եղած օջախներից նոր օջախների առաջացում։

Թորոսյանի խոսքով՝ վիրուսի պիկի կանխատեսում անել հնարավոր չէ և պիկ կարող է լինել ցանկացած պահի: