Foto

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով մեկ անձ կալանավորվել է

Սեպտեմբերի 24-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նա կալանավորվել է:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել էր պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։