Foto

Միջազգային մակարդակի «ապտակ»՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը ԵԽԽՎ-ի՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցը որակել է որպես ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին։

Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, նշել է․

«ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվել են Հայաստանում 2026 թ. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, և եվրոպական հարթակից հնչել է հստակ, աներկբա գնահատական՝ ընտրությունները չեն եղել հավասար և արդար։

ԵԽԽՎ պաշտոնական զեկույցում արձանագրված է մի իրողություն, որն իշխանությունը փորձում էր կոծկել.

Իշխող ուժը բացահայտ օգտագործել է կառավարական պաշտոնական հարթակները, շահագործել է հանրային ենթակառուցվածքները, գործի է դրել վարչական ողջ ռեսուրսը՝ սեփական քարոզարշավն առաջ մղելու համար։

Զեկույցում ուղիղ նշվում է՝ սա զգալիորեն խաթարել է քարոզարշավը և զրկել ընդդիմադիր ուժերին հավասար պայմաններում մրցելու հնարավորությունից։

Երբ «ժողովրդավարության բաստիոնի» մասին իշխանության հորինած հեքիաթները հօդս են ցնդում միջազգային զեկույցների առաջ, մնում է փաստը՝ իշխանությունը հերթական անգամ պետական լծակներն ու հանրային միջոցները ծառայեցրել է սեփական աթոռը պահելուն։

Սա միջազգային մակարդակի «ապտակ» էր Հայաստանի ժողովրդավարական իմիջին»։