Foto

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Ռուսաստանի իշխանությունները պատրաստում են դիզելային վառելիք արտադրողների համար արտահանման արգելքը ևս մեկ ամսով՝ մինչև հոկտեմբերի վերջ երկարաձգելու փաստաթուղթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է ոլորտի աղբյուրը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ներկայում համաձայնեցման փուլում է։ 

Արտադրողների համար գործող արգելքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին։ Դիզելային վառելիք չարտադրող ընկերությունների համար արտահանման արգելքը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։