Foto

«Արսենալ»-ի մարզիչն ուզում է վաճառել Մխիթարյանին

Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաջորդ մրցաշրջանում իր թիմի կազմում չի տեսնում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Calciomercato-ն գրում է, որ իսպանացի մասնագետը հաջորդ մրցաշրջանի համար լուրջ ձեռքբերում է ուզում անել և Մխիթարյանի վաճառքի դիմաց ստացված գումարը նրան կօգնի այդ հարցում: Այժմ «Ռոմա»-ն և «Արսենալ»-ը բանակցում են Մխիթարյանի տեղափոխության հարցի և տրանսֆերի շուրջ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին միացավ «Ռոմա»-ին, որտեղ հանդես է գալիս մեկ տարվա վարձավճարով: