Foto

Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է շուրջ 7,5 %

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացնում է նոր Հայաստանի մասին նոր 100 փաստերը։

Նա նշեց, որ 2018-ից 2019թթ Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505,4 մլրդ դրամով, որի մի մասը ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել է պետական բյուջեի եկամուտները։

«2018թ-ի հունվարի 1-ի դրությամբ, Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275,7 մլրդ դրամ, իսկ 2020թ-ի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76,6 մլրդ դրամ, ներառյալ ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերն ու դեբետները»,-ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ 1,5 տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 մլրդ դրամի պարտք. «Վերը նշված 505,4 մլրդ դրամի մնացած 305 մլրդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը։ Ավելացված արժեքի հարկի ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է»։

Ամփոփելով խոսքը, վարչապետն ասաց, որ 2018-2019թթ-ի արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017թ-ի համեմատ կազմել է 43,6 %Փաշինյանի խոսքով, 2019թ-ի երեք եռամսյակների նախնական տվյալներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է շուրջ 7,5 %, ինչը 1,6%-ով գերազանցում է 2017թ-ի համապատասխան ցուցանիշը, 1, 3 %-ային կետով էլ 2018թ-ինը։