Ռուս հայտնի երգիչ Ալեքսանդր Սերովը մերձմոսկովյան ռեստորաններից մեկի մոտ բացված կրակի հետևանքով ոտքի շրջանում վիրավորում է ստացել, հայտնում է Star Hit-ը:
Դեպքը տեղի է ունեցել Նոր տարվա նախօրեին: Սերովի ընկերակցությամբ գտնվող մարդիկ վիճել են ռեստորանի այլ հաճախորդների հետ: Ոգելից խմիչքներից տաքացած հաճախորդները վիրավորանքներից անցել են կտրուկ գործողությունների:
Նա նշել է, որ ոստիկանություն չի դիմել, քանի որ կրակողին հաջողվել է հեշտորեն թաքնվել: