Foto

Զարիֆ.«Բրիտանիան կուրորեն մասնակցում է ԱՄՆ-ի ահաբեկչական գործողություններին»

Իրանի արտգործնախարարն ասել է.«Բրիտանիան կուրորեն մասնակցում է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ահաբեկչական գործողություններին»:

Երեքշաբթի առավոտյան, Թվիթերում կատարած գրառման մեջ անդրադառնալով Իրաքի պատերազմում ԱՄՆ-ի կողմից Բրիտանիային խայտառակելու փաստին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Լոնդոնի պաշտոնատարներին կոչ է արել հետևել ազնվության ուղուն և դատարանի վճռի համաձայն, վճարել իրանցիներին ունեցած պարտքը:

Իրանին Բրիտանիայի ունեցած 450 միլիոն ֆունտ ստեռլինգ պարտքը վերաբերվում է 1974 և 1976թվականին, Իրանին 1500 Chieftain տանկ և 250 զրահամեքենա վաճառելու պայմանագրին:

Արդարադատության միջազգային ատյանը 2001թ. բրիտանական կողմին դատապարտել է պարտքի վճարման և վնասի հատուցման, սակայն Լոնդոնը դեռևս չի իրականացրել իր հանձնառությունները: