Foto

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արման Սարգսյանի հետ

Այսօր՝ հունվարի 13-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ, այս մասին հայտնում է Լուսավոր Հայաստան կուսակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող հարցեր: Արման Սարգսյանը հանդիպման ժամանակ պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները կլինեն շարունակական։