Foto

Արծրուն Հովհաննիսյան․Կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել

Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի Կոթի գյուղի և Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա գրել է. «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։
Կորուստներ չկան»։