Foto

Հայտարարություն՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացած խափանումների վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 12-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում առաջացել են որոշակի խափանումներ:

Միաժամանակ հայտնում ենք, որ կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքը վերականգնելու համար։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։