Foto

Գործարկվել է Անապա-Երևան-Անապա չվերթը

Առաջին չվերթը Անապայից Երևան իրականացվել է «Արմենիա Ավիաուղի» ընկերության կողմից։ Այս մասին հայտնում են Անապայի օդանավակայանի մամուլի ծառայությունից։

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ դեկտեմբերի 12-ին Անապայի օդանավակայանում դիմավորել են Երևանից ժամանած առաջին ինքնառիթը։

Նշվում է, որ Անապա-Երևան և հակառակ ուղղությամբ շաբաթական 2 չվերթ է իրականացվելու՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Օդային հաղորդակցությունը  կիրականացվի BAE 146-300 ինքնաթիռով: