Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով իրավաբանական անձանց իրազեկում է 2020թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի մասին:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է երեք տարուց ոչ ավելի, հաշվարկվելու է մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ, որոնք միասին կազմելու են մաքսազերծման գումարը:
Երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող մեքենաների մաքսազերծման դեպքում հաշվի է առնվելու նաև շարժիչի աշխատանքային ծավալը։ Ի դեպ, յուրաքանչյուրի դեպքում սահմանված է յուրահատուկ դրույքաչափ։ Մաքսազերծման գումարում ներառվելու են նաև ԱԱՀ և բնապահպանական հարկ: